Կարեն Մաթևոսյանը հայտարարել է Արցախի Հանրապետությունում աշխարհազորի ստեղծման մասին
Արցախի Հանրապետությունում ստեղծվել է աշխարհազոր՝ ժողովրդին կործանումից պաշտպանելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարում է Կարեն Մաթևոսյանը, որը ներկայանում է որպես աշխարհազորի հրամանատար։
«Արցախի աշխարհազորը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո մի խումբ մարդկանց կողմից գիտակցաբար՝ հաշվի առնելով Արցախի բնակչության անվտանգության բոլոր սպառնալիքները, ինչպես Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ագրեսիվ քաղաքականությունը, այնպես էլ այն վտանգները, որոնք բխում են Արցախի ռազմաքաղաքական, հասարակական-քաղաքական վերնախավին համախմբելու անկարողությունից, ժողովրդի ապագա ճակատագրի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու անկարողությունից։
Աշխարհազորը ստեղծվել է մեկ նպատակով՝ պաշտպանել մեր ժողովրդին, մեր ընտանիքներին ոչնչացման սպառնալիքից»,-ասել է նա։