Մարտակերտում քաղաքացին կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել տարածքից ու չի վերադարձել
Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։
Նրա հասակը 150-ից 155սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան