ՌԴ Վլադիմիր քաղաքում շաուրմայից թունավորվածների թիվը գերազանցել է 100-ը
Վլադիմիրում շաուրմայից թունավորման նոր դեպքեր են հայտնաբերվել: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Վլադիմիրի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը։
Նահանգապետի խոսքով՝ տուժածների մոտ կեսը հոսպիտալացվել է։ Նրանցից շատերի մոտ ախտորոշվել է սալմոնելոզ։
«Ծանր դեպքեր չկան, բոլոր հիվանդները ապաքինվում են»,-ասաց Ավդեևը:
Թունավորման մասին տեղեկությունից հետո իրավապահները կասեցրել են շաուրմայի հինգ վաճառակետերի աշխատանքը։ Մասնագետները տեղի բնակիչների զանգվածային թունավորման պատճառը տեսնում են անորակ մսի մեջ, որը սեփականատերերը ձեռք են բերել առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Ավելին, սննդի կետերում ջուր և սանհանգույց չի եղել։
Այս պահին իրավիճակը գտնվում է Ռոսպոտրեբնադզորի վերահսկողության տակ։
Հարակից հրապարակումներ`
- Այս տարի արձանագրվել է թունաքիմիկատներից թունավորման 45 դեպք
- 2018-23թթ. հոգեմետ դեղերից թունավորումների հետևանքով արձանագրված մահվան դեպքերը 4-ն են. NEWS.am-ին ՎԿ-ից են հայտնել
- Ուլյանովսկում ալկոհոլային խմիչքի թունավորումից մահացածների թիվը հասել է 18-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին