Սիրիական զորքերը գրոհել են Համա և Իդլիբ նահանգներում գտնվող ծայրահեղականների հենակետերը
Սիրիական բանակի հրետանին Համա նահանգի հյուսիսում հարվածել է ավազակախմբերի դիրքերին։ Ըստ Al Watan թերթի՝ հրետակոծությունն իրականացվել է ծանր հրետանիով՝ ի պատասխան դեէսկալացիայի և հյուսիսային գոտում զինյալների կողմից հրադադարի խախտման։
Հարվածները հասցվել են Օրոնտես գետի հովտում գտնվող Էս-Սիրմանիա, Էզ-Զիյար և Խիրբեթ էն-Նակուս շրջաններում հակառակորդի հրամանատարական կետերին և թիկունքային հենակետերին։
Ավելի վաղ սիրիական զորքերը գրոհել են «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման դիրքերը հարևան Իդլիբ նահանգում։ Պարբերականի տվյալներով՝ հարվածներ են հասցվել Ջաբալ ալ Զավիա լեռնաշխարհի Քենսարֆում և Սուֆուհունում զինյալների ստեղծած ամրություններին։ Հակառակորդը ունի զոհեր և վիրավորներ.
Սիրիայի արևելքում կառավարական ուժերը գործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ալ-Վաթան, Ալ-Սուխնա օազիսում բախումների ժամանակ սիրիական բանակի էլիտար հատուկ նշանակության ջոկատները և աշխարհազորայինները ոչնչացրել են ԻՊ բանդային։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Քոբանբեյ քաղաքում թուրքերեն ճնապարհային ցուցանակներ են տեղադրում
- ԱՄՆ-ը հայտնել է Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի և ամերիկյան ինքնաթիռի միջև միջադեպի մասին
- Էրդողանը Սիրիայի հյուսիսից Թուրքիայի զինված ուժերի դուրսբերումն անընդունելի է համարում
- Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իդլիբում գտնվող գրոհայինների շտաբին
- Սիրիսենա. Շրի Լանկայի ահաբեկչությունները կարող էին երկրից դուրս ծրագրված լինել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին