Վրաստանն ավելացրել է էներգառեսուրսների գնումները Ռուսաստանից
2023 թվականի հունվարից հուլիսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանը 44,2%-ով ավելացրել է հեղուկ բնական գազի ներկրումը Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներին։
Նշված ժամանակահատվածում հանրապետություն հեղուկ գազի ներմուծումը կազմել է 31,5 հազար տոննա։ Այս ծավալից 31,36 հազար տոննան կամ 99,6%-ը մատակարարվել է Ռուսաստանից։
Բացի այդ, ըստ Միության տվյալների, այս տարվա 7 ամիսների ընթացքում նավթային բիտումի ներմուծումն աճել է 22,2%-ով՝ մինչև 61,1 հազար տոննա։ Բիտումի ամենամեծ ծավալը ներկրվել է Ռուսաստանից՝ 44,4%։ Երկրորդ տեղում են առաքումները Իրաքից (31,7%), երրորդում՝ Թուրքիայից (21,4%)։
Ռուսաստանն արևմտյան պատժամիջոցների ֆոնին ակտիվորեն վերակողմնորոշում է էներգակիրների արտահանումը դեպի նոր շուկաներ։ Այսպես, օգոստոսին Բրազիլիան ներմուծում է ռուսական նավթամթերքի ռեկորդային քանակություն՝ օրական մոտ 235 հազար բարել, ինչը 25%-ով ավելի է հուլիսի համեմատ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան