Խոմ բան չենք էստեղ, խոսանք, խոսանք ու արդյունք չլնի. Ավինյանը բարկացավ
«Մենք մի քիչ պրոակտիվ պետք է լինենք՝ անընդհատ փոխում ենք, լիազորություն ենք տալիս, ասում ենք, որ սեպտեմբերի 1-ից պետք է լուծվի, բայց սա պետք է նշանակեր, որ բոլոր շինարարներն արդեն տեղեկացված են, որ այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է և մենք այստեղ ուղղակի անիմաստ խոսակցություններով չենք զբաղված»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում առկա շինարարական փոշու խնդրին:
Նա Բնապահպանական տեսչական մարմնի Երևանի բաժնի ղեկավարից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվել Քանաքեռ-Զեյթուն համայնքում շինհարապարակի հսկայական փոշու ամպերի հարցով որի մասին տեսանյութան ինք էր փոխանցել տեսչական մարմնին:
Տեսչական մարմնի ղեկավարը հայտնեց, որ տեսուչներն այցելել են շինհրապարակ և հետագա քայլեր կձեռնարկվեն արդեն այսօր:
«Շինարարները եթե չեն հասկանում, որ մենք ուղղակի չենք խոսում, պետք է հետևանք լինի, էդ նշանակում է՝ էդ հետևանքը զգալի չէ իրենց համար, չեն մտածում, որ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք: Հիմա գնացեք կոնկրետ այդ դեպքով հասկացեք, թե ինչ իրավախախտում է տեղի ունեցել, և համապատասխան արձանագրությունը կազմեք ու՝ ամեն օր»,-հայտարարեց Ավինյանը և հավելեց. «Երևան քաղաքում, ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, հարգելիներս, փոշու հետ կապված որևէ մի դեպքի ահազանգի բերումով որևէ մի տեսանյութ եթե հասանելի է դառնում ինձ, այն նշանակում է, որ ձեզ առաջին հերթին պետք է հասանելի դարձած լիներ, դուք արդեն գնացած պետք է լինեիք և տուգանած պպտք է լինեիք տվյալ շինարարին»:
Ավինյանը շեշտեց, որ կենտրոնում տեղի է ունենում շենքերի ճակատների մաքրման աշխատանքներ և Բնապահպանական տեսչական մարմինը այնտեղ գնում և տուգանում է հետևողականորեն:
«Էդ ամպերը, որ կուտակվում էին Քնաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեսանելի չէ՞ր, կենտրոնում շենքերի լվացո՞ւմն էր տեսանելի, ինձ այդ հարցը շատ հուզում է, ես ուզում եմ այն հասկանալ: Մենք այստեղ խոմ բան չենք, անընդհատ խոսանք, խոսանք ու արդյունք չլինի»,-հայտարարեց Ավինյանը:
Նա քաղաքապետարանի Բնապահպանական վարչության պետին հանձնարարեց սեպտեմբերի 1-ից իրականացնել այդ աշխատանքները, քանի որ հենց այդ օրվանից է տեսչության վերանշյալ լիազորությունն անցնում քաղաքապետարանին:
Հարակից հրապարակումներ`
- Երբ ֆիզիկապես քար են տաշում բնակարանիդ կողքին և այդ ամբողջ փոշին գալիս լցվում է քո տուն..Ավինյան
- Էլի ինձ 1-2 տխրահռչակ տեսանյութեր են ուղարկե,լ որտեղ էլի ավտոմեքենան ընկնում է փոսը.Տիգրան Ավինյան
- Աղազարյան. Մարությանն անգույն է ու Ավինյանի համար լուրջ մրցակից չէ
- Ժողովրդին էս թոզն էլ ա քիչ, որ «ուռա՜» գոռալով չգնան Ավինյան ընտրեն. Հարցում՝ Երևանի փոշու մասին
- Ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան