Մալիշկայում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ գործն ուղարկվել է դատարան
Վայոց Ձորի Մալիշկա գյուղում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։
Panorama.am-ը դատական տեղեկատվական համակագից տեղեկացավ, որ Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, գտնվելով Մալիշկա բնակավայրի 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների հատման խաչմերուկում և տեղեկանալով ՀՀ Կառավարության գործունեությունը դեկավարելու, Կաոավարության անդամների աշխատանքը համակարգելու իրավասություն ունեցող հանրային՝ պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անծ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալու համար նշված բնակավայր կարճ ժամանակ անց սպասվող այցի մասին, տեղում հասարակական կարգի պահպանությանն ուղղված ծաոայություն իրականացնող ոստիկանի ներկայությամբ բարձրաձայնել է ՀՀ վարչապետին հանդիպելու և նախատեսված այցի հետ չաոնչվող հարցեր նրան առաջադրելու ցանկության մասին, սակայն ոստիկանության ծառայողը հորդորել է տվյալ պահին վարչապետի օրինական ծաոայողական գործունեության հետ չկապված հարցերով չդիմել, ապա միասին քայլել են նույն բնակավայրի 14-րդ փողոցի 1-ին տան բակ, որտեղ նույն օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում, իմանալով ՀՀ վարչապետի՝ նշված բնակավայրի 14-րդ փողոցի սկզբնամասում գտնվելու և հավաքված անձանց հետ զրուցելու մասին, պաշտոնատար անձի օրինական ծաոայողական գործունեությանը միջամտելու, այսինքն՝ կատարված աշխատանքներին ծանոթանալը,ինչպես նաև բնակիչների հետ հանդիպումը խափանելու նպատակով անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բոնություն գործադրելուն ուղղված դիտավորյալ գործողություն է կատարել, մասնավորապես՝ ձեռքին եղած փակ անձրևանոցը ղիտավորությամբ նետել է շուրջ 13,5 մետր հեոավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը Ն. Ասատրյանի կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել հանցակազմի հատկանիշ համարվող բռնության բացակայության հետևանքով, այն է՝դիտավորյալ նետված անծրևանոցը չի դիպչել ՀՀ վարչապետին և նրան ֆիզիկական վնաս չի պատճառվել։
Ն. Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Դեռ նիստ նշանակված չէ։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի հոդված 44-452 մաս 3-ի հատկանիշներով՝
44 հոդվածը վերաբերում է հանցափորձին և դրա տեսակներին։
452 հոդվածի մաս 3-ը նախատեսում է. «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը սպառնում է երկուսից հինգ տարի ազատազրկում
- Փաշինյանի ուղղությամբ անձևրանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար. Aravot.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան