Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կցանկանա ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականության մաս կազմել. Միրզոյան
«Ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խափանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը»,- Երևանում Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, որ ՄԱԿ ԱԽ քննարկումներից հետո մամուլում տեղեկություններ եղան, որ ԱՄՆ խոչընդոտում է բանաձևի ընդունմանը։
«Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է, կամ կցանկանա մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը: Մի քիչ դժվար եմ պատկերացնում»,- շարունակեց Միրզոյանը։
Նախարարը կարծում է և հուսով է, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը. «Հուսով եմ նաև, որ գիտակցում են՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի հնարավոր բանաձևը կգար օգնելու, հանգուցալուծելու այս իրավիճակը, վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. ՄԱԿ-ում Հայաստանի ապաշնորհ գործողություններն ավելի շատ վնաս տվեցին, քան օգուտ
- ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ձևաչափը չի ենթադրում բանաձևի կամ հայտարարության ընդունում. ԱԳՆ խոսնակ
- Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես ՀՀ և ԼՂ միջև կապող օղակ և չունի այլընտրանք. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստում
- ՄԱԿ ԱԽ նիստն ավարտվեց. Կարծիքներ հնչած ելույթների մասին
- Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ նիստին ներկայացել էր տորթի լուսանկարներով
- Չինաստանը կոչ է անում շարունակել երկխոսությունն ընդունված չորս հայտարարությունների հիման վրա. ՄԱԿ ԱԽ Չինաստանի ներկայացուցիչ
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան