Արզաքանցյանը բարկացել է. Թերևս կհանդուրժեի այդ տափակությունը, եթե քաղաքապետի թեկնածու չլիներ
Տիգրան Արզաքացյանը, որի կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, բարկացել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մոնոներկայացումից։
Տարածած հայտարարության մեջ Արզաքանցյանը մասնավորապես նշել է.
«Ցանցում լայն տարածում է ստացել Հայկ Մարությանի «Քաղաքապետ» մոնոներկայացումը, որում ամենայն գռեհկությամբ, անճաշակությամբ, լկտիությամբ ու ցինիզմով այդ նախկին երիտասարադը անհաջող փորձ է անում ծաղրել ինձ ու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կնոջս, ինչը կարծում եմ դատարկ ինքնահաստատման անհաջող փորձ է:
Թերևս կհանդուրժեի այդ տափակությունը, եթե վերջինս քաղաքապետի պաշտոնապես գրանցված թեկնածուների շարքում չլիներ: Դա արդեն չթույլատրված նախընտրական հակաքարոզչություն է, որը հատում է էթիկայի և բարոյականության բոլոր սահմանները:
Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում և խնդրում ձեռնարկել համարժեք միջոցներ նախընտրական քարոզարշավի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումները վերացնելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները։ Կուսակցությունների թվում է նաև «Ուժը հայրենյանց»-ը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրված բոլոր ուժերը գրանցվել են
- ԿԸՀ է դիմել ևս երկու կուսակցություն
- Թանդիլյանին մեղադրում են Ռոտենբերգին կրկնօրինակելու համար
- Ռոտենբերգն ու Արզաքանցյանը նշել են իրենց ծանոթության տարեդարձը
- Նատալյա Ռոտենբերգ. Խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան