Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է
Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակուն։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում էր ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։ Շրջանային բաժնի ծառայողները պարզել էին, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս էր եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան