ԳԱԿ-ը հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 5․ Թաթուլ Առակյան» ցուցադրության բացման մասին
2023 թվականի օգոստոսի 24-ին` ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում կկայանա «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 5․ Թաթուլ Առակյան» ցուցադրության հանդիսավոր բացումը։ Այս մասին հայտնում են աֆէսճեան արվեստի կենտրոնից։
«Որպես արվեսաբան և նաև նկարիչ՝ Թաթուլ Առակյանի դերը Հայաստանի կոլեկցիոներների մեջ առանձնահատուկ է․ նրա հավաքածուի մի ստվար շերտ լույս է սփռում հայկական արվեստի պատմության մի այնպիսի կարևոր շրջանի վրա, որը մեծ հաշվով դուրս է մնացել ինստիտուցիոնալ կառույցների ուշադրությունից։ Խոսքը հատկապես հետպատերազմյան խորհդրային շրջանի ընդհատակյա արվեստի և 1980-90-ականների անցումային շրջանի անկյունաքարային արվեստագետների թողած ժառանգության մասին է` հիմնականում վերացական արվեստ և փոփ արթ։ Կոլեկցիոներ Թաթուլ Առակյանը իր հավաքածուն համարում է սեփական «ես»-ի շարունակությունը։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի այս ցուցադրությունը կարևոր է թե՛ սովորական այցելուների, թե՛ մասնագիտական դաշտի համար։ Չնայած այսօր իր հավաքածուում առկա արվեստագետներից շատերն արդեն հայկական արվեստի դասականներ են, այս ցուցադրությունը բացահայտում է նրանց վաղ շրջանի շատերին անհայտ նմուշներ։
Ընդհանուր առմամբ, երեսունից ավելի արվեստագետի շուրջ հարյուր քսան աշխատանք է ցուցադրվում Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում։
Տասը տարուց ավելի է, ինչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ոչ միայն բացահայտում է մասնավոր հավաքածուները իր «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի շրջանակում, այլև ընդլայնում է հայկական կերպարվեստի մասին պատկերացումները։ Թաթուլ Առակյանի հավաքածուից ընտրանին դառնում է հերթական քայլը այս ճանապարհին՝ շարունակելով Ջերարդ Գաֆէսճեանի առաքելություններից մեկը՝ մասնավոր հավաքածուն դարձնել հանրությանը հասանելի:
Ցուցադրությունը կգործի հանրության համար Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում օգոստոս 25-ից նոյեմբերի 5-ը։ Մուտքն ազատ է»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան