Եգիպտոսը հաստատում է COVID-19 « Eris» շտամի երկու նոր դեպք
Եգիպտոսում հայտնաբերվել են COVID-19-ի նոր տեսակի « Eris» տարբերակի առաջին երկու դեպքերը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։
«Գրիպի նման հիվանդություններին, սուր շնչառական վարակներին և թոքաբորբին հետևող կենտրոնների թեստի արդյունքները հաստատում են COVID-19 EG-5.2 տարբերակի երկու դրական դեպք»,-ասվում է Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
ԱՀԿ-ն ավելի վաղ ասել էր, որ COVID-19-ի նոր տարբերակը՝ EG.5-ը, որը մամուլում ստացել է «Eris» անվանումը, ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում, սակայն ներկայումս գլոբալ առողջությանը ցածր վտանգ է ներկայացնում:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը՝ 30 մուտացիաներով
- Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ
- Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր ենթատեսակն արագորեն տարածվում է