Կիևում ասել են, որ Ուկրաինան պատրաստ է F-16 կործանիչների օտարերկրյա օդաչուների ընդունել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ընդունել օտարերկրյա փորձառու F-16 կործանիչների օդաչուների, ովքեր չեն ծառայում իրենց երկրի զինված ուժերում: Այդ մասին Times-ի հրապարակմանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:։
«Կիևը պատրաստ է ընդունել ցանկացած արտասահմանցի փորձառու օդաչուի, որը չի ծառայում իր երկրի զինված ուժերում»,-գրում է թերթը՝ վկայակոչելով Դանիլովին։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը նշել է, որ ուկրաինական օրենսդրության մեջ չկա որևէ բան, որը կարող է խանգարել օտարերկրյա օդաչուներին աշխատել Ուկրաինայում։ Նա հավելել է, որ հույս ունի, որ ուկրաինական արմատներով արևմտյան օդաչուները «կամավոր» կմասնակցեն F-16 կործանիչների թռիչքին։
Հարակից հրապարակումներ`
- Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային մինչև հաղթանակ
- Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ից կստանան 135 մլն եվրո, որը նախատեսված է ՌԴ--ի և Բելառուսի համար
- Բրիտանական բանկերը փակում են Ուկրաինայի հետ համագործակցող ընկերությունների հաշիվները
- Նորվեգիան Ուկրաինային 70,5 մլն դոլարով հակաօդային պաշտպանության համակարգ կմատակարարի
- Բայդենը պարզաբանել է, թե երբ F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային կլինի ԱՄՆ օրակարգում
- ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը ենթադրող գործարքին․ Մայքլ Մըքֆոլ
- ԱՄՆ-ը և դաշնակիցները մոտակա ամիսներին կորոշեն, թե իրենցից որ մեկը քանի F-16 կփոխանցի Կիևին