Շարլիզ Թերոնը՝ հոլիվուդյան գեղեցկության չափանիշների մասին
Հարավաֆրիկացի դերասանուհի, Շարլիզ Թերոնը բացասաբար է խոսել հոլիվուդյան գեղեցկության չափանիշների մասին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, Allure-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ոլորտի չափանիշները 40-ից բարձր կանանց համար անարդար են։
«Ես արհամարհում եմ այն գաղափարը, որ տղամարդիկ ծերանում են լավ գինու պես, իսկ կանայք՝ կտրած ծաղիկների պես: Կանայք ցանկանում են ծերանալ այնպես, ինչպես իրենց է հարմար։ Իմ դեմքը փոխվում է, և ես դա սիրում եմ»,- նշել է դերասանուհին։
Դերասանուհուն զայրացնում է այն, որ անընդհատ փորձում են իրեն «բռնացնել», թե իբր դեմքի մաշկի ձգում է արել ։ «Մարդիկ կարծում են, որ ես դեմքի մաշկի ձգում եմ արել: Ես ուղղակի ծերանում եմ։ Դա չի նշանակում, որ ես դեմքի մաշկի ձգում եմ արել»,- ասել է Թերոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան