
Ամոթին վերջ և արդար վրեժի ծարավին հագուրդ կարելի է տալ բացառապես Հայաստան պետություն-ամրոցի կառուցմամբ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ սինլքոր բաշիբոզուկ մեր արյունակից երեխային, պատանուն կամ երիտասարդին լկտիորեն և անպատիժ կերպով ստուգում է, քննում կամ թեկուզ պիղծ հայացքով նայում, դա մեր համազգային ամոթն է՝ ամոթ, որից պետք է ծնվի ոչ թե վախ, հուսահատություն կամ վհատություն, այլ միայն ու միայն արդար վրեժի ծարավ։
Իսկ շարունակական ամոթին վերջ և արդար վրեժի ծարավին հագուրդ կարելի է տալ բացառապես Հայաստան պետություն-ամրոցի կառուցմամբ և մեր հայրենիքի բռնազավթված մասերի վերաազատագրումով ու թշնամուն կրկին ջախջախելով»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե թշնամին չպատժվի, ապա վաղ թե ուշ կրակելու է նաև Երևանի շենքերի վրա. Վարդան Ոսկանյան
- Մենք մանկամիտ պատրանքների գրկում արդեն կորցրել ենք ամբողջ երեք տարի․ Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Կասկածելի բովանդակությամբ համերգները, փառատոնները և հրավառությունները խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում
- Վարդան Ոսկանյան. Միայն այդ դեպքում Բաքվի բռնապետը կարտաբերի ոմանց համար «տենչալի» այդ ձևակերպումը