Զինծառայողը մահացու վիրավորում է ստացել Ախպրաձորում, որը նախքան Քարվաճառի հանձնումը սահմանից հեռու էր 110 կմ. Վարդանյան
ՀՅԴ-ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Վանիկ Արամի Ղազարյանը մահացու վիրավորում է ստացել Ախպրաձորում, որը նախքան Քարվաճառի հանձնումը սահմանից հեռու էր 110 կմ:
Թշնամին Ախպրաձորի վրա երբեք չէր կրակի, եթե չլիներ Քարվաճառի հանձնումը:
Ինչպես Քարվաճառի հանձնումը ոչ միայն չկանխեց, այլ ավելի դյուրացրեց Հայաստանի վրա նոր հարձակումները, այնպես էլ Արցախի հանձնումը դյուրացնելու է Երևանի վրա հարձակումը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանական կրակոցից զինծառայող է զոհվել
- Ադրբեջանը կրակել է Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին