Թեհրանը ներկայացրել է Sina կամիկաձե անօդաչու սարքը
«Սինա կամիկաձե» անօդաչու թռչող սարքը, որն ունի 5 կիլոմետր հեռահարություն, Իրանում ներկայացվել է Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտպանական տեխնիկայի ցուցահանդեսում: Mehr գործակալությն տարածած հղորդագրությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Սինա կամիկաձե անօդաչու թռչող սարքը ներկայացվել է ՊՆ-ի ձեռքբերումների ցուցահանդեսին: Այս անօդաչու թռչող սարքը նախագծված և կառուցված է այնպիսի թիրախների խոցման համար, ինչպիսիք են կենդանի ուժի կուտակումները և թեթև մեքենաները և հեռահարությունը 5 կիլոմետր է:
Անօդաչու թռչող սարքի շարժիչը էլեկտրական է, և նավիգացիան կարող է իրականացվել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ կերպով։
Երեքշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ Իրանի պաշտպանության վերջին նվաճումների ցուցահանդեսի ստուգման ժամանակ նախագահ Էբրահիմ Ռաիսին հրամայել է երկրի զինված ուժերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին հանձնել Խորամշահր և Հաջ Քասեմ ռազմավարական հրթիռները, ինչպես նաև ներկայացրել է նորագույն անօդաչու թռչող սարք Mohajer-10: Այս դրոնի վառելիքի առավելագույն տարողությունը 450 լիտր է, բեռների առավելագույն քաշը՝ 300 կիլոգրամ, իսկ առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։ «Մոհաջեր-10»-ն ունակ է կրելու տարբեր տեսակի զինամթերք, «Ղայեմ» և «Ալմաս» ռումբեր, հագեցած է էլեկտրոնային պատերազմի և հետախուզական համակարգերով:
Բացի այդ, ցուցահանդեսում տեղի ունեցավ անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրվող «Արման-1» և «Արման-2» կառավարվող ռումբերի շնորհանդեսը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Իրանին խնդրում է դադարեցնել ԱԹՍ-ների «մատակարարումը» Ռուսաստան
- Սաուդյան Արաբիայում կարտադրվեն թուրքական ԱԹՍ-ներ