Հասարակություն 11:50 22/08/2023 Հայաստան

Կասպերսկի. TunnelCrack-ը հնարավոր է դարձնում տեղեկատվության արտահոսքը VPN-ների մեծ մասից

Վերջերս հրապարակված TunnelCrack խոցելիությունները թույլ են տալիս խափանել VPN-ի աշխատանքը՝ օգտատերերին մասամբ զրկելով պաշտպանությունից: Այս մասին հայտնում է «Կասպերսկի»- ն։

Ընկերության փորձագետները պարզաբանում են, որ VPN-ի հիմնական նպատակն է ծածկագրել օգտատիրոջ ինտերնետ-միացումը՝ պաշտպանելով տեղեկատվությունը ձեռք գցելուց, դիտելուց և փոփոխելուց: Դրանից օգտվում են ընկերությունները՝ անվտանգ հեռավար աշխատանք ապահովելու կամ մասնաճյուղերի միջև կապ կազմակերպելու համար։ Իսկ առօրյա կյանքում VPN-ն օգնում է պաշտպանել գաղտնիությունը և հասանելիություն ստանալ որոշակի տարածաշրջանի բովանդակությանը։ Խնդիրը վերաբերում է կորպորատիվ և կենցաղային VPN-ների մեծամասնությանը:

Wi-Fi-ի վնասաբեր մուտքի կետին կամ չարամիտ ինտերնետ մատակարարին միանալու դեպքում այն կարող է համակարգչին կամ հեռախոսին այնպիսի կարգավորումներ տալ, որ հավելվածների տրաֆիկի մի մասը չծածկագրված կերպով կանցնի VPN-թունելից դուրս և հասանելի կլինի վերլուծության ու փոփոխությունների համար: Գրոհն աշխատում է անկախ այն բանից, թե կոնկրետ որ VPN-արձանագրությունն է օգտագործվում միացման համար: Բայց այս կերպ ամբողջ տրաֆիկը վերաուղղորդելը դժվար է, այնպես որ գրոհողը պետք է ընտրի իրեն հետաքրքրող կայքերի և սերվերների որոշակի ցուցակ, որոնց հետ հաղորդակցությունը նա ցանկանում է լրտեսել:

Գրոհում գործում է բացառությունների կարգավորում, որը նախատեսված է բոլոր VPN-հավելվածներում։ Յուրաքանչյուր բացառություն տրաֆիկի մի մասն ուղղում է ծածկագրված VPN-ուղուց դուրս։ Այդ գործառույթն իսկապես անհրաժեշտ է առնվազն երկու դեպքում:
Նախ, տեղային սարքերի միջև տրաֆիկը VPN-թունելի միջով չանցկացնելու համար: Եթե օգտատիրոջ համակարգիչը տեղային ցանցի միջոցով պատկերը հեռարձակում է նրա հեռուստացույց, ապա դա VPN-ով անելու կարիք չկա։

Երկրորդ՝ VPN-թունելից դուրս պետք է անցնի VPN-հավելվածի կողմից արդեն ծածկագրված տրաֆիկը, որը նախատեսված է VPN-սերվերի համար։ Դա նույնպես տրամաբանական է. եթե այն ուղղվի թունել,  կծածկագրվի կրկնակի, և ամեն ինչ կընթանա երկրորդ շրջանով:
Առաջին բացառության վրա գրոհը հեղինակներն անվանել են LocalNet (CVE-2023-36672 և CVE-2023-35838)։ «Չար» երթուղիչը (օրինակ՝ Wi-Fi մուտքի կետը) զոհին տալիս է ցանցի սխալ կարգավորումներ (երթուղավորման աղյուսակներ) այնպես, որ գրոհողներին հետաքրքրող հրապարակային IP-հասցեները ներկայացվում են որպես տեղային ցանցի մաս: Արդյունքում՝ զոհի հաղորդակցությունն այդ հասցեների հետ հայտնվում է բացառությունների շարքում և շրջանցում VPN-թունելը։

Երկրորդ բացառության վրա գրոհը ServerIP-ն է (CVE-2023-36673 և CVE-2023-36671)։ Հավելվածները, որպես կանոն, դիմում են օրինական VPN-սերվերին դոմենային անվան օգնությամբ։ Գրոհողը մեքենայություններ է անում իր DNS-սերվերով, որին միանում է զոհը, և վերադարձնում VPN-սերվերի սխալ IP, որը համընկնում է իրեն հետաքրքրող թիրախային ռեսուրսների IP-ի հետ: Ընդ որում, գրոհողը պետք է VPN-տրաֆիկը վերաուղղորդի իսկական VPN-սերվեր, իսկ թիրախային IP-ներ զուգահեռ մտնող չծածկագրված տրաֆիկը կարող է փոխել կամ վերլուծել։

«Հետազոտողները հայտարարում են, որ իրենց թեստավորած բոլոր VPN ծառայությունները գրոհների նկատմամբ խոցելի են հայտնի օպերացիոն համակարգերից (Android, iOS, Linux, macOS, Windows) գոնե մեկում աշխատելու դեպքում։ Այս հայտարարությունը հաստատվում է այն արտադրողների ցուցակով, որոնք պաշտոնապես հայտարարել են խոցելիությունների շտկման մասին: Այսպես, Cisco-ն շտկել է խոցելիություններն իր կորպորատիվ Anyconnect կոչվող VPN-հավելվածում (նույն ինքը՝ Secure Mobility Client)։ «Կենցաղային» VPN-ների շարքում շտկման մասին հայտարարել են մոտ կես դյուժին խոշոր խաղացողներ, այդ թվում՝ Mozilla VPN-ը և Cloudflare WARP-ը:

Հետաքրքիր է, որ տարբեր ՕՀ-ներում VPN հավելվածն ունի կարգավորումներին հասանելիության տարբեր մակարդակներ: Դրա պատճառով iOS-ում և macOS-ում աշխատող VPN-ների 100%-ը խոցելի է եղել, մինչդեռ Android-ի դեպքում խնդիրը հայտնվել է հավելվածների միայն մեկ քառորդում: Ավելին՝ սկսած Android-ի 12-րդ տարբերակից հնարավոր չէ գրոհ իրականացնել։ MacOS-ում գրոհը հնարավոր է VPN-հավելվածների ճնշող մեծամասնության դեպքում, իսկ Windows-ի դեպքում խնդիրն արդիական է երեքից երկու VPN-ի համար:

Ի դեպ, Windows-ում ներկառուցված ստանդարտ VPN-հավելվածը խոցելի է այդ գրոհների նկատմամբ, և այս գրառումը պատրաստելու պահին Microsoft-ը չէր նախատեսում շտկումներ թողարկել»,- հայտնում է «Կասպերսկի» ընկերությունը։

Tunnelcrack-ից VPN-ծառայությունների տնային և կորպորատիվ օգտատերերի պաշտպանության վերաբերյալ հանձնարարականները կարելի է կարդալ այստեղ՝ https://www.kaspersky.ru/blog/how-to-fix-tunnelcrack-vpn-leak/35893
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:58
Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Հայաստանի  Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները  ակցիա են իրականացրել՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
17:30
COP29-ը՝ Ադրբեջանում, COP17-ը՝ Հայաստանում․ քաղաքական հատուցո՞ւմ
Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր և COP17-ը  2026թ,-ին անցկացվելու է մեր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ
Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Մերձավոր Արևելքի Հայ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «VAZ»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու...
Աղբյուր` Panorama.am
14:36
Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո...
Աղբյուր` Panorama.am
14:11
Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
14:04
«Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը
«Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մեկ տարում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար. Հետք
որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են
Աղբյուր` Panorama.am
13:46
Բժիշկը բացատրել է, թե ինչու է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացման
Քնի մշտական պակասը հանգեցնում է այնպիսի նյութերի արտադրության ավելացմանը, որոնց պարագայում մարդն ավելի մեծ հաճույքով է սկսում ուտել ճարպային և...
Աղբյուր` Panorama.am
13:29
Գագիկ Ծառուկյանը զանգահարել է Արամ Ա-ին ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լիբանանում բնակվող հայերին
Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։...
Աղբյուր` Panorama.am
13:14
Արսեն Բաբայան. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը չեն այցելել ձերբակալվածներին, ինչից կարող եմ մի բան ենթադրել
«Ի սկզբանե քաղաքացիների ձերբակալման նպատակը եղել է այս մարդկանց աչքը վախեցնելը։ Տանենք մի քանի ժամ, մի քանի օր պահենք, որ էլ հանկարծ...
Աղբյուր` Panorama.am
12:52
Շիրակում ամուսինը պատանդառել է կնոջն ու զանգահարել ոստիկանություն
Նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Երևանի կառավարման տոտալ ֆիասկո է. Քրիստինա Վարդանյան
«Լսեցի քաղաքային իշխանութրան անդրադարձը մետրոյի կոլափսին։ Սա կառավարման տոտալ ֆիասկո է»,-նման գնահատկան է տալիս Երևանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
3 տեսակի ավտոբուսից օգտվելիս հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով. Քաղաքապետարան
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել. Հայր Զաքարիայի պարզաբանումը
«Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել»։ Հարցին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան հայր Զաքարիա Բաղումյանը....
Աղբյուր` Panorama.am
12:00
Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանությունը գտնվում է Հայաստանի ժողովրդին խաբած ու ժողովրդավարության անցան տակ...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՈՒՂԻՂ. ՁՊՎ-ից ազատ արձակված Հովհաննես Ավետիսյանը ներկայացնում է իր դեմ իրականացրած ապօրինությունները
Երկու օր առաջ ձերբակալված կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացնում են Ավետիսյանի դեմ իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
11:15
Սկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում՝ հանուն Արփի Աբգարյանի
«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Մասնակիցները կատարել են հայտնի կոմպոզիտոր և...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով. Տիգրան Աբրահամյան
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}