Բելգիայի ԱԳ նախարարն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունները
«Ղարաբաղյան պատմական հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը բանակցություններն ու կոմպրոմիսներն են, նույնիսկ եթե դրանց դժվար է հասնել»,- Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։
Նա նշեց, որ այս շաբաթվա ընթացքում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասելու է՝ 2023 թվականին, մասնավորապես, Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջաընթաց են, երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։
Հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է պահպանվեն, և ես իմ ադրբեջանցի գործընկերոջը կհիշեցնեմ այդ մասին»,- ասաց բելգիացի նախարարը։
Նա նշեց, որ Լաչինի միջանքով տեղափոխման սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում, հիվանդությունների և սովահարության սպառնալիք է առաջացնում։
«Սա հաստատվել է նաև այս առավոտյան ԿԽՄԿ-ի հետ հանդիպման ժամանակ, բնակիչների կյանքը վտանգի մեջ է գտնվում և դա անընդունելի է»,- ասաց Հաջա Լահբիբը։
Լահբիբը նաև տեղեկացրեց, որ նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում:
«Մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն»,- ընդգծեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան