Թիերի Անրին դարձել է Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին նշանակվել է Ֆրանսիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի և երիտասարդական հավաքականի (մինչև 21 տարեկանների) գլխավոր մարզիչ։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ին՝ հղում անելով «L' Equipe»-ին»:
Նրա նշանակման մասին որոշումը միաձայն ընդունել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն։
46-ամյա մարզիչն այդ պաշտոնում փոխարինել է Սիլվեն Ռիպոլին ։ Անրին կգլխավորի Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերում։
Ավելի վաղ Անրին Բելգիայի հավաքականում աշխատել է որպես մարզչի օգնական (2016-2018 թթ․, 2021-2022թթ․): Նա նար գլխավորել է «Մոնակո»-ն և կանադական «Մոնրեալ Իմփաքթ»-ը։
Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Անրին նվաճել է եվրոպայի և աշխարհի գավաթը, «Արսենալ»-ի կազմում Անգլիայի կրկնակի չեմպիոն է, «Բարսելոնա»-ի կազմում Իսպանիայի կրկնակի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան