Ֆրանսիայում երեխա է զոհվել թմրավաճառների միջև փոխհրաձգության հետևանքով
Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 10-ամյա երեխա է սպանվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ երեքշաբթի այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը Twitter-ի իր էջում:
«Նիմում տասը տարեկան երեխա է սպանվել, ըստ երևույթին, թմրանյութերի առևտրով զբաղվողների միջև հաշիվներ մաքրելու ժամանակ: Սա մեծ ողբերգություն է, որն անպատիժ չի մնա»,-գրել է նախարարը։
ՆԳՆ ղեկավարը խոստացել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը կամրապնդի իր ներկայությունը երկրում, և հիշեցրել վերջին շաբաթների ընթացքում թմրավաճառների բազմաթիվ ձերբակալությունները։
Ավելի վաղ Դարմանինը հայտնել էր, որ հանրապետական անվտանգության ութերորդ ընկերությունը (CRS 8) ուղարկել է Մարսել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակային գործողություններ իրականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի 78 դեպարտամենտներ սահմանափակել են ջրի օգտագործումը
- Ֆրանսիական քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված Արցախին
- Թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով քննիչներ են ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան