Արսեն Հովհաննիսյանը՝ «Շիրակի» գլխավոր մարզիչ
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Արսեն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՖԱ-ից։
«Սիրելի շիրակցիներ, հարգելի ֆուտբոլասերներ մեր ակումբի գլխավոր թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է մեր ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչև ակումբի երկրորդ թիմ: Անցած մրցաշրջանի մեկնարկից 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը: Արսեն Հովհաննիսյանի գլխավորած մարզչական շտաբում կաշխատեն մարզիչներ Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- տեղեկացնում են ակումբից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան