Այդ օրը իշխանափոխություն չի լինելու, սակայն մի օր այն տեղի ունենա․ Քրիստինե Վարդանյան
Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք ի աջակցություն Արցախի։
Արցախի պաշարման 9 ամիսների ընթացքում, ցավոք, այդպես էլ Երևանում իսկապես Արցախին ոգի փոխանցող, դու մենակ չես ասող հավաք տեղի չունեցավ։
Ամսի 2-ի նպատակը հենց դա է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այդպիսի հանրահավաքներ միայն Երևանում տեղի չունենան։ Այդ օրը իշխանափոխություն չի լինելու, սակայն մի օր այն տեղի ունենա, հիմա ժողովրդական մակարդակով Արցախի կողքը կանգնելը, սոլիդարություն հայտնելը, բողոք ցույց տալն անհրաժեշտություն է։
Արցախի անկախության օրը՝ հանուն Արցախի»։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Սեպտեմբերի 2-ին միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին
- Սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար․ Թևան Պողոսյան