Շվանիձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 22-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Արևիք» ազգային պարկի 4 աշխատակից։
«Հրդեհը մարվել է ժամը 15։35-ին։ Այրվել են 45 հա խոտածածկույթ և 5 հա բուսածածկույթ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 14։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները