Մտահոգիչ է, որ մինչ այժմ չենք լսել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի հրապարակային խոսքը. Միրզոյան
«Իրականում Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք այս նպատակներով, այս մղումներից ելնելով արվում են»,- Երևանում Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե կայուն խաղաղության հաստատման համար ո՞ր միջնորդությունն ավելի արդյունավետ կլինեի՝ ՌԴ, ԱՄՆ, թե Շառ Միշել, որքանո՞վ է եվրոպական միջնորդությունը վստահելի՝ հաշվի առնելով, որ Եվրոպան բազմապատկում է գազի գնումներն Ադրբեջանից։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, ԱԳ նախարարների մակարդակով բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, Մոսկվայում և այլուր։
«Մեզ համար էական է, որ բոլոր հարթակներում, տարբերություն չդնելով հաթակների միջև, ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն։ Ցավոք սրտի, մի քանի անգամ ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, իրականության մեջ մենք այդ պայմանավորվածությունը չենք տեսնում։ Օրինակ, մինչ այժմ մենք չենք լսել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչաման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում։ Սա մեզ համար խիստ մտահոգիչ է, կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանից։
Հարթակների մեջ չենք դնում տաբերություն, այլ մեթոդների և կարևորում ենք պայմանավորվածությունների կայնքի կոչումը, կառուցողական, բարի կամքով բանակցություններին մասնակեցը։
Մեր միջազգային գործընկներից և բոլոր հարթակներից, միջնորդներից ակնկալում ենք, որ հոգ տանեն այն մասին, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայի ԱԳ նախարարն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունները
- Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում ԼՂ 120.000 բնակչությանը. Արարատ Միրզոյան
- Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Արցախում վատթարացող հումանիտար պայմանների առնչությամբ
- Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը. ԼՂ-ին և դրա հետ կապված ամեն հարց արժանի են կանոնավոր ուշադրության
- Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը․ Արարատ Միրզոյան
- Շառլ Միշելը հայտարարությունը հավասարազոր է ցեղասպանության. Ակցիայի մասնակից
- ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը
- Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը․ Ռուբեն Վարդանյան
- Անընդունելի ենք համարում Շառլ Միշելի հայտարարությունը. Արցախի ՀԿ-ներ
- Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին
- Փաշինյանը՝ Բայդենին. Բարձր ենք գնահատում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարցում ԱՄՆ դիրքորոշումը
- Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են՝ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
- Լավրովը Հայաստանի հետ առևտրի ծավալը ներկայացրեց դոլարով, ապա արդարացավ