Էրդողանը կշարունակի բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի հեռախոսազրույցները Վլադիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չկան: «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
«Ինչպես գիտեք, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կա «հեռախոսային դիվանագիտություն» հասկացությունը, որը մշակվել է Թայիփ Էրդողանի ջանքերով։ Նա մշտապես կապ է պահպանում երկու կողմերի առաջնորդների հետ։
Նրա համար Ուկրաինայի հակամարտության կարգավորման թեման առաջնահերթություն է, ուստի «հեռախոսային դիվանագիտության» գիծը շարունակվելու է։ Այստեղ գլխավոր նպատակն է հասնել կայուն հրադադարի և խաղաղ բանակցությունների վերսկսման։ Թուրքիայի նախագահը բազմիցս կրկնել է այն թեզը, որ խաղաղ գործընթացում պարտվողներ չեն լինելու», - ասել է զրուցակիցը։
Պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք կոնկրետ ժամկետներ Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցների համար, աղբյուրը նշել է, որ «դեռևս կոնկրետ ժամկետներ չկան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան