Թուրքական ընկերությունները Ռուսաստան արտահանման համար հայտնվել են Բրիտանիայի պատժամիջոցների տակ
Երկու թուրքական ընկերություններ հայտնվել են Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ, ինչի արդյունքում դրանցից մեկի աշխատակիցները սահմանափակվել են բանկային փոխանցումներ ուղարկելու և ստանալու հարցում։ Այս մասին հայտնում է «Այդինլըք» թերթը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշում է թերթը, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնություն ապրանքներ արտահանող Turkik Union-ը և Azu International-ը։ Առաջին ընկերության աշխատակիցները պատմել են, որ դրանից հետո թուրքական բանկերը սկսել են հրաժարվել նույնիսկ ընկերության ներքին գործառնություններն իրականացնելուց։ Թեև Միացյալ Թագավորության ծանուցումը ցույց էր տալիս, որ միայն կազմակերպությունն է պատժամիջոցների ենթարկվել, նույնիսկ սեփականատերերն ու աշխատակիցները սահմանափակված են եղել գումար ուղարկելու և ստանալու հարցում:
«Այդընլըք»-ն ընդգծում է, որ «Թուրքիան գտնվում է Արևմուտքի ճնշման տակ», չնայած այն հանգամանքին, որ չի միացել հակառուսական պատժամիջոցներին։
Հարակից հրապարակումներ`
- Մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի․ դեսպան Բրաունբեք
- Պատժամիջոցների նոր փաթեթ. Ինչ մեքենաներ չի կարելի ներմուծել Ճապոնիայից Ռուսաստան
- Եվրոպական հարյուրավոր ՀԿ-ներ պահանջում են իրենց ղեկավարներից պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
- Ամերիկացի պաշտոնյաները Հայաստանում էին՝ գնահատելու պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու հարցում Հայաստանի հանձնառությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան