Կիպրոսի և ԱՄՆ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժանքներ են անցկացրել
Կիպրոսի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, մշակել են որոնողափրկարարական աշխատանքներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի հաղորդագրության մեջ։
«Օգոստոսի 21-ին, երկուշաբթի օրը Կիպրոսի տարածքային ջրերում ամերիկյան USS Ramage հրթիռակիրի մասնակցությամբ կղզու նավատորմի հրամանատարությունը համատեղ վարժանքներ է անցկացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ»,- ասվում է փաստաթղթում։ Կիպրոսի ազգային գվարդիայի կողմից ներգրավվել են AgustaWestland AW139 ուղղաթիռները և Alasia պարեկային նավը:
Անցյալ շաբաթ Կիպրոսի Լիմասոլ նավահանգիստ է մտել Arleigh Burke դասի ամերիկյան Ramage հրթիռակիրը, որը հագեցած է կառավարվող հրթիռներով։ ԱՄՆ-ն իր ռազմանավի այցը դիտարկում է որպես «տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման [Կիպրոսի և Միացյալ Նահանգների] ընդհանուր ջանքերի ևս մեկ ցուցադրություն»:
Կիպրոսի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն ընդլայնում են ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի խաղաղապահների և թուրքերի միջև բախում է տեղի ունեցել Կիպրոսի բուֆերային գոտում
- Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր երկրի մոտեցումը
- Ռուսաստանը հյուպատոսական ծառայություններ կբացի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության տարածքում
- Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել ճանաչել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան