
«Հրապարակ». Ինչպես են Սյունիքում ըմբոստները «կրոնափոխ» եղել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կապանում Նիկոլ Փաշինյանին դիմավորողների մեջ էր նաև ոչ այնքան հայտնի Էդգար Հակոբյանը, ով, մեր տեղեկություններով, անցյալում մոլի հականիկոլական է եղել, «սյունյաց ողջույններ» ակցիայի ակտիվիստներից, իսկ այժմ Կապանի բազմաբնակարաններ կառուցապատող ընկերության սեփականատերերից է։
Նա «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի ամուսնու ընկերն է: Թերևս պատահական չէր Փաշինյանի հարցը, թե որտեղից նրան միջոցներ։ Երիտասարդն էլ պատասխանեց, որ հայրը երկար տարիներ ՌԴ-ում է աշխատում։
Մարզի մեր աղբյուրները վստահեցնում են, որ թե՛ Հակոբյանը, թե՛ մարզի երբեմնի ըմբոստ համայնքապետերը «կրոնափոխ» են եղել մարզպետի շնորհիվ: Ավելին, վարչապետին ուղեկցող մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գնել Սանոսյանի հետ շաբաթ օրը վերադարձել է Կապան՝ տոնին մասնակցելու, վարչապետը Գորիսում մնացել է Առուշ Առուշանյանի ու 2 փոխմարզպետների ուղեկցությամբ։ Սակայն Փաշինյանին ուղեկցողներին մինչև վերջին թելը ստուգել են՝ անգամ ձեռքի ժամացույցները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին