Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 45 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Այսօր՝ օգոտոսԵրեքշաբթի առավոտյան ավելի քան 45 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի չորս հիմնական օդանավակայաններում ՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի», գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Մոսկվայի ժամանակով ժամը 09։24-ի (Երևանի ժամանակով 10։24) դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 5 չվերթ, չեղարկվել է 3-ը, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 24 չվերթ, «Շերեմետևո» - ում հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել է 3-ը, «Ժուկովսկի»- ում հետաձգվել է 1 չվերթ:
Թռիչքների սահմանափակումները սահմանվել են առավոտյան՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Միաժամանակ նշվում է, որ ներկայում Մոսկվայի ավիաբազայի բոլոր չորս օդանավակայաններն աշխատում են կանոնավոր կերպով ։