Հայաստան իմ մուտքի արգելքի որոշումը կայացրել է անձամբ Փաշինյանը. Մուրադ Փափազյան
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մեկնաբանել է իր գործով երեկվա դատական նիստը.
«Երևանի Դատարանը Հայաստանի Անվտանգության Ծառայություններին (ԱԱԾ) երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու այն պատճառները, որոնց հիման վրա արգելվել է իմ մուտքը Հայրենիք:
Օգոստոսի 21-ի նիստին մեծ հույզերով էի սպասում։ Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստան մուտքի իմ արգելքը ահավոր տխրությունով ապրեցի։ Գիտեմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով չի կարող տանել, որ սփյուռքահայ անձնավորությունը կարող է վիճարկել իր վարած քաղաքականությունն այսօր։ Ես մի քանի անգամ արտահայտվել եմ՝ ընդգծելով մեր տարաձայնությունները՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու և Թուրքիային բացվելու վերաբերյալ։ Ես խիստ դատապարտեցի Նիկոլ Փաշինյանի կողմից իր բարձր հանձնակատարի միջոցով սփյուռքը թուլացնելու նպատակով իրականացվող խառնակիչ աշխատանքը: Այն սփյուռքը, որը ղեկավարել և ղեկավարում է պայքարը հանուն ցեղասպանության միջազգային ճանաչման, հանուն Հայաստանի անվտանգության և Արցախի անկախության։ Ո՞ւմ է ձեռնտու այս քաղաքականությունը:
Ես նաև եղել և մնում եմ մեր ազգային պայքարի նվիրված հանձնառու գործիչ:
Փաշինյանն եկավ իշխանության՝ ծածանելով ազատության և ժողովրդավարության դրոշները, բայց փաստորեն ոտնահարեց նրանց արժեքները և դրսևորեց ավտորիտարիզմ՝ պարտադրելով այս որոշումը։
Նիստում դատավորը հաստատեց, որ Անվտանգության Ծառայությունները (ԱԱԾ) չեն ներկայացրել իրենց եզրակացությունները, որ իմ հեռացման պատճառը չի փոխանցվել դատարան: Վերջինս Անվտանգության Ծառայություններին երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու և պատճառաբանելու համար իմ արգելքը:
Մենք մեկ տարի է բացատրություն ենք պահանջում, բայց նրանք ընկան անհասկանալի հակասությունների մեջ։ Իհարկե պատճառ չկա: Ոչ մի պատճառ: Ոչինչ, բացի քաղաքական տարաձայնություններից, ինչ որ անընդունելի է ժողովրդավարական երկրում:
Իմ փափաքն էր անձամբ ներկայանալ դատարան՝ պաշտպանվելու համար։ Փաստաբաններս միջնորդություն ներկայացրին այս իմաստով, սակայն դատավորը մերժեց՝ համարելով, որ իմ անվտանգությունը երաշխավորված չէ։
Իմ ապահովությո՞ւնը: Այո, ճիշտ է, իմ անվտանգությունը Թուրքիայում և Ադրբեջանում երաշխավորված չէ։ Բայց Հայաստանում ո՞վ է խաթարելու Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարդու անվտանգությունը։ Մարդ, որը պաշտպանում է Հայաստանը, բայց քննադատում է ռեժիմը. Ուրեմն ես Հայաստանում այնքան վտանգի մե՞ջ եմ, որ դատավորը համարի, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել իմ անվտանգությունը... Ուստի դատավորը որոշեց, որ ես կարող եմ մասնակցել դատական նիստին տեսազրույցի միջոցով։
Երկու շաբաթից մենք կունենանք դատավարության թվականը։ Հանուն Հայաստանի արժանապատվության ես ուզում եմ շահել այս դատավարությունը և վերականգնել վերադառնալու իմ իրավունքը։ Բայց եթե ականատես լինենք արդարադատության պարոդիայի, ապա չեմ վարանի իշխանություններին տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կհանդիպենք երկու շաբաթից»:
Դատարանը համաձայնել է տեսակապով ապահովել Մուրադ Փափազյանի ներկայությունը հաջորդ դատական նիստերին։
Հարակից հրապարակումներ`
- Ես ակնկալում եմ, որ դատարանը կպարտադրի իշխանություններին հիմնավորել իմ՝ Հայաստան մուտք գործելու արգելքը․ Մուրադ Փափազյան
- Մուրադ Փափազյան. Եկել է Սրբազան Միության ժամանակը
- Էմմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին
- Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Մուրադ Փափազյան
- Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան