Պատմոս կղզու կամերային երաժշտության երկրորդ փառատոնին ելույթ կունենան Անուշ Նիկողոսյանը և Մայա Օհանյանը
Օգոստոսի 23-ից 27-ը կանցկացվի Պատմոս կղզու կամերային երաժշտության երկրորդ փառատոնը՝ հանրությանը ներկայացնելու կամերային երաժշտության ոլորտի տաղանդավոր կատարողներին: Հունաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, ծրագրում ընդգրկված են Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Մենդելսոնի, Շումանի և Դվորժակի գլուխգործոցները, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Մայա Օհանյանի կատարմամբ։
Փառատոնն անցկացվում է Հունաստանի մշակույթի նախարարության, ինչպես նաև Հունաստանում Հայաստանի դեսպանության, Իտալիայի դեսպանության, Պատմոսի քաղաքապետարանի հոգևոր կենտրոնի հովանու ներքո։