Ռուբեն Վարդանյան. «Իմպոտենտների»՝ «դավաճանների» հետ պսեվդոպայքարին փոխարինելու պիտի գա նոր ուժ
«Հայաստանում քաղաքական իրավիճակն այսպիսին է. ներքևները չեն կարող, վերևները չեն ուզում: «Ներկաները» հետևողականորեն իրականացնում են Արցախի հանձնման, Հայաստանի ինքնիշխանության լիակատար կորստի սցենարը»,-ասված է հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ։
Նրա խոսքով, «նախկինները» փաստացի հրաժարվել են պայքարից, քանի որ չեն կարողանում ժողովրդին ներել իր մոլորության համար:
«Այս իրավիճակում ի՞նչ պիտի անի Արցախը: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր, աշխարհի ողջ հայության՝ Հայաստանին որպես Արցախի անվտանգության երաշխավոր վերադարձնելու ծրագիրը: Մենք պետք է քաղաքական նոր իրավիճակ ստեղծենք: «Իմպոտենտների»՝ «դավաճանների» հետ պսեվդոպայքարին փոխարինելու պիտի գա նոր ուժ, որը և՛ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, և՛ ԿԱՐՈՂ Է, և՛ ԳԻՏԻ ամեն ինչ ճիշտ անել»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան