Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար դժվար է պատկերացնել․ Աբրահամյան
ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք: Հազար ու մի պատճառ ու խնդիր կա, որ տարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել, բայց հիշեք, որ այս երեխան, իր հասակակիցները ու նրանց նման շատ շատերն Արցախում հսկայական հոգեբանական ճնշման տակ են եղել:
Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար դժվար է պատկերացնել:
Վերջն այս մարդիկ տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները նույն անցակետից իրենց հայրենակցին առևանգել ու այդ հոգեվիճակում ու տարիքում որևէ մեկս չգիտենք, թե ոնց կվարվեինք:
Այլ բան է, որ Արցախից Հայաստան մեկնող անձանց հետ պետական մարմիններն անհրաժեշտ աշխատանք չեն տարել, իսկ հետևանքն ադրբեջանական տեսանյութն է:
Կրկնում եմ` մեկ այլ իրավիճակում, միգուցե, շատ ասելիք լիներ, բայց այս պահին այդ թեման շրջանցելու պատճառները գերակշռող են»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան