Կյանքից հեռացել է աշխարհահռչակ իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն
Կյանքից հեռացել է աշխարհահռչակ իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն։ Այս մասին տեղեկացնում է Life-ը։
80-ամյա երաժիշտը մահացել է այսօր՝ մոտավորապես ժամը 16։00-ին (Երևանի ժամանակով՝18։00-ին) Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում, որտեղ նախկինում հոսպիտալացվել էր։ Երգչի մահվան մասին հայտնել է երգչի մենեջեր Դանիլո Մանկուզոն։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Կուտունյոյի առողջական վիճակը վատթարացել էր՝ երկարատև հիվանդության հետևանքով։
Տոտո (իսկական անունը՝ Սալվադոր) Կուտունյոն իր երաժշտական կարիերան սկսել է 1960-ականներին։ Սկզբում նա թմբկահար էր, հետո սկսեց հետաքրքրվել ջազով և դաշնամուր նվագելով, այնուհետև՝ գրեց երգեր։ Իր սեփական Albatros խումբը ստեղծելու փորձը հաջողություն չբերեց, և երգիչը սկսեց սոլո կարիերա, որը նրան համաշխարհային հռչակ բերեց:
Սալվադոր Կուտունյոն ծնվել է 1943 թվականի հուլիսի 7-ին Ֆոզդինովո քաղաքում։ Մի քանի ամիս անց նրա ընտանիքը մեկնում է Սպեցիա, որտեղ Տոտոյի (Տոտոն Salvatore-ի կարճ տարբերակն է) հայրն աշխատում էր որպես ռազամական նավաստի։ Դեռ մանկուց Տոտոյին հետաքրքրում էր երաժշտությունը, նա ուզում էր գնալ հոր հետքերով, որը շեփոր էր նվագում, իսկ ավելի ուշ սովորում է նվագել հարվածային գործիքների և ակորդեոնի վրա։ 13 տարեկանում Տոտոն շրջանային երաժշտական մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
19 տարեկանում Կուտունյոն հարվածային գործիքների վրա նվագում էր երաժշտական խմբերում։ Իսկ ավելի ուշ ստեղծում է իր խումբը՝ «Toto e Tati», որը սկսում է հաջողություններ գրանցել Իտալիայում։ Միևնույն ժամանակ Տոտոն սկսում է ստեղծագործել։