Ճապոնիայի իշխանությունները կսկսեն «Ֆուկուսիմա» ատոմակայանից ռադիոակտիվ ջուր լցնել օվկիանոս
Ճապոնիայի իշխանությունները կսկսեն բնական աղետից վնասված Ֆուկուսիմայի ատոմակայանից ռադիոակտիվ ջուր լցնել օվկիանոս։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի խոսքով՝ ջրի բացթողումը կսկսվի օգոստոսի 24-ից, եթե լինեն հարմար օդերևութաբանական պայմաններ, գրում է «Իզվեստիա»-ն։
Խոսքը միլիոն տոննա ջրի մասին է, որն օգտագործվել է միջուկային ռեակտորների սառեցման համար։
«Որոշում է կայացվել օգոստոսի 24-ին սկսել ջրի բացթողումը, եթե եղանակային պայմանների և ծովային պայմանների առումով որևէ խոչընդոտ չառաջանա»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետը:
Այս որոշումն ընդունելուց առաջ երկրի իշխանությունները համոզվել են բոլոր պրոֆիլային նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաևTokyo Electric Power Company-ի (օպերատոր ընկերության) ՝ ջրի անվտանգ արտահոսք իրականացնելու պատրաստակամության մեջ:
Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառ է դարձել 2011 թվականի ավերիչ ցունամին։