Արարատյան փողոցում բեռնատարների բախումից կա տուժած
Օգոստոսի 22-ին, ժամը 10:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 93 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Iveco» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1988 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1997 թ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները, վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա