ՌԴ ՊՆ ն հայտարարել Է երեք ԱԹՍ-ով Մոսկվայի օբյեկտների վրա հարձակվելու Կիևի փորձը կասեցնելու մասին
Կիևը երեք ԱԹՍ-ներով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա, որոնք խոցվել են ՀՕՊ-ի կողմից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 23-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից կանխվել է Կիևի կողմից Մոսկվա քաղաքում երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը։ Մայրաքաղաքի վրա հարձակված ԱԹՍ-ներից երկուսը ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով՝ Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկինսկի շրջանների օդային տարածքում։
Երրորդ ԱԹՍ-ն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Կորցնելով կառավարումը` ԱԹՍ-ն բախվել է «Մոսկվա սիթի» համալիրի կառուցվող շենքին», - նշված է հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին