Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան կկայանա «Չտեսնված կինո» փառատոնի շրջանակում
Սեպտեմբերի 7-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալու է կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի վերջին՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան՝ Տալլինի «Չտեսնված կինո» հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին հայտնում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։
Այս ֆիլմի պրեմիերան ամիսներ առաջ մեծ հաջողությամբ կայացել է նաև Օդեսայի հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում, որին անդրադարձան բազմաթիվ ուկրաինացի կինոգետներ և կինոքննադատներ:
Ֆիլմի մասին
120 րոպե
Ֆիլմը պատմում է տաղանդավոր հայ նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: Վահանը, ծնվելով Երևանում և հիասթափվելով հայաստանյան իրականությունից (Երկրաշարժ, Պատերազմ, Խորհրդային կարգերի փլուզում), հեռանում է և ստեղծագործում Տալլինում, Կիևում և Օդեսայում:
Վահանի անժամանակ հիվանդությունից և մահվանից հետո նրա աճյունը բաժանվում է երեք մասի և հուղարկավորվում Տալլինում, Օդեսայում և Երևանում, իսկ ստեղծագործական ժառանգությունը և աշակերտները մնում են հեռուներում:
Ինչպես սիրում էր կրկնել Վահան Անանյանը Պարույր Սևակի խոսքերը, ...մի քիչ գինովցած... մի քիչ հուսահատ...
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան