Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին
Օգոստոսի 24-25-ը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի Երևանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։
«Կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միջոցառումն անցկացվելու է ԵԱՏՄ-ում ՌԴ նախագահության հովանու ներքո։ Միության նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսին Սոչիում։
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը
- Միշուստին. Սոչիում խոստումներ ենք տվել Նիկոլ Փաշինյանին, և դրանք անշեղորեն կատարվել են
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին. Փաշինյանը՝ Վերին Լարսի թողունակության բարձրացման առիթով
- Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին՝ քննարկելու ատոմակայանի կառուցման արժեքը և պարամետրերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին