Սանկտ Պետերբուրգում վթարի հետևանքով մահացել է ռոսգվարդիայի չորս զինծառայող
Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում ռազմական բեռնատարի և երկու մեքենաների բախման հետևանքով մահացած ռոսգվարդիայի զինծառայողները ժամկետային զինծառայողներ են։
Նրա խոսքով՝ բեռնատարը տեղափոխում էր 33-րդ բրիգադի մի խումբ զինվորների։ Օղակաձև ճանապարհի 84-րդ կմ-ին դիմացից արտասահմանյան ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է. Վարորդ-սերժանտը բախումից խուսափելու համար կտրուկ թեքել է ղեկը դեպի ձախ, սակայն կորցրել է կառավարումը։ Արդյունքում մեքենան սահել և դուրս է եկել ճանապարհի միջնամասից, որտեղ բախվել է կանգառին և շրջվել։
Վթարի հետևանքով չորս զինվորներ, որոնք թիկունքում էին, զոհվել են։ Եվս երեքը վիրավորվել են։ Վթարի ենթադրյալ հեղինակը դեպքի վայրից դիմել է փախուստի։
«Հատկապես ողբերգական է, որ բոլոր մահացածները շատ երիտասարդ տղաներ էին, ովքեր ժամկետայիններ էին։ Նրանցից երեքը տեղում մահացել են, մեկը՝ մի քանի ժամ անց հիվանդանոցում»,-գրել է Խինշտեյնը։
Հարակից հրապարակումներ`
- Նովոռոսիյսկի բեռնատար տերմինալում հրդեհ է բռնկվել
- Ֆելիքս Ձերժինսկու անվան դիվիզիայի ռոսգվարդիականները գրեթե 570 հազար ռուբլու սնունդ են գողացել
- Չեչնիայում գրոհայինները փորձել են ներխուժել Ռոսգվարդիայի զինվորական հատված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան