Ստեփան Դանիելյան. Ավագանու ընտրությունների մասնակիցների միջև պայմանագիր կնքելու առաջարկը հարցեր է առաջացնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Առաջարկություն է հնչել Երևանի ավագանում ընտրությունների մասնակիցների միջև կնքել պայմանագիր, ինչը, որքան հասկացա, նրանց պարտավորցնելու է չհամագործակցելու ՔՊ-ի հետ: Առաջարկը, որքան հիշում են, Ապրելու Երկիր կուսակցությունն է արել:
Ըստ երևույթին, այդ պայմանագրի իմաստն այն է, որ քանի որ հանրության մոտ կա խորքային անվստահություն մասնակից կուսակցությունների հանդեպ, որ նրանք ՔՊ-ի արբանյակներն են ու, ներկայանալով որպես ընդդիմադիր, ընտրություններից հետո կարող են դաշինք կազմել, կամ մի այլ կերպ համագործակցել դեռևս իշխող ՔՊ-ի հետ: Իբր, պայմանագիր կնքելով, նրանք կաշկանդված կլինեն անել այն, ինչը բազմիցս, մինչ այդ, արել են:
Առաջանում են հարցեր.
1. Եթե կա նման կասկած, այն էլ հիմնավոր, ապա որն է իմաստը գնալ նրանց ընտրել ու սպասել, տեսնելու համար, թե հետագայում նրանք իրենց խաբելու են, թե ՝ոչ: Առավել ևս, որ նրանցից շատերը եղել են ԵԼՔ դաշինքի ակունքներում, սև ու սպիտակի բաժանման հեղինակներն են, պատերազմից առաջ, ու հատկապես պատերազմից հետո, շարունակել են համագործակցել Փաշինյանի հետ, լինելով նախարարներ, պատգամավորներ և այլն:
2. Եթե այդ ուժերը բազմիցս խաբել են, ապա ինչ խնդիր կա, որ պայմանագիր կնքելուց հետո ևս մեկ անգամ խաբեն: Կարծում եմ, դա իրենց համար առանձնապես խնդիր չի լինի:
Այնուամենայնիվ, ողջունում եմ այդ առաջարկը, թող նախկինում նրանք, ովքեր ՔՊ-ի հետ համագործակցել են ու գուցե հիմա էլ են համագործակցում, թող կնքեն նման պայմանագիր: Դրա կարիքը նրանք ունեն, նրանց պետք է ժողովրդի առաջ արդարանալու և ընդդիմադիր դիրք գրավելու համար: Հանրությունն էլ թող ևս մեկ անգամ տեսնի, թե նրանց համար ինչ արժեք ունի խոսքը՝ գրավոր, թե բանավոր:
Ինչ վերաբերվում է Մայր Հայրենիք Դաշինքին, ապա մենք նման պայմանագիր կնքելու կարիքը չունենք, մենք երբեք ՔՊ-ի հետ չենք համագործակցել ու, վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ դա հնարավոր չէ:
Հ.Գ. Ի դեպ, հանրությանը խաբելու երևույթը 2018 թվականից չի սկսվել, մինչ այդ էլ շատերը, ներկայանալով որպես ընդդիմադիր, ընտրություններից հետո ստվերային ու ոչ ստվերային պայմանավորվածություն էին ձեռք բերում իշխող ուժի հետ: Այս արատի արմատները բավականին խորն են»։
Հարակից հրապարակումներ`
- «Վեր կաց կանգնիր, Փաշին մերժիր». Անդրանիկ Թևանյանի կատարմամբ երգը
- Նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգի պահպանմամբ․ ԿԸՀ
- Ինչպես են մեկնարկելու քարոզարշավը քաղաքական ուժերը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան