Տիգրան Աբրահամյան. Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը արտոնություն, փող կամ մահակ չէ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի հարցը հատկապես այս օրերին բավականին զգայուն է, որովհետև ներսում իրավիճակն աստիճանաբար կրիտիկականին է հասնում:
Ընտանիքներ կան, որ ամիսներով մսի երես չեն տեսել, հազարներով մարդիկ կան, ովքեր 3-4 օր է ցամաք հաց չեն կերել ու այս շարքը, ցավոք, շարունակելի է:
Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար դեմ լարելու, ներսում թշմամություն մտցնելու փոխարեն պետք է պարզապես գործի:
Գործել` ենթադրում է ոչ միայն ամենօրյա ռեժիմով առաջացող խնդիրներին լուծումներ փնտրելը, այլ նվազագույն միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով դրանց առանձնացումն ու մեղմումը:
Մենք որպես կանոն խնդիրներին անդրադառնում ենք ըստ այդ պահին ստեղծված իրավիճակի, սակայն եթե «տնային աշխատանք» արվեր դիմադրելու ռեսուրսներն ավելի մեծ կլինեին, իսկ Արցախում ապրող մարդիկ ավելի պատրաստ վիճակով կմտնեի այս նոր փորձության մեջ:
Մարդիկ հացի ու գոյության խնդիր ունեն, նվազագույն կենցաղային պայմաններ այլևս չեն գործում, բայց ներսում իշխանության հովանավորյալ խմբերն անընդհատ խոսում են իշխանության պահպանման մասին և զենքի գործադրման շանտաժով փորձում իշխանության պաշտպանության հարց լուծել:
Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը արտոնություն, փող կամ մահակ չէ, դա առաջին հերթին պատասխանատվություն է, որը ստանձնել եք օրենքներով և սահմանադրությամբ ու պարտավոր եք դրան հավատարիմ լինել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին