Ուժեղ փոթորիկը հարվածել է Մեքքային
80 կմ/ժ-ից ավելի արագությամբ քամին հարվածել է Սաուդյան Արաբիայի Մեքքային՝ տապալելով մարդկանց և շրջելով ծանր մետաղական կառույցները։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Քամիների արագությունը, որոնք հարվածել են մահմեդականների սուրբ քաղաքին, գերազանցել է 80 կմ/ժ-ը»,-Twitter-ում գրել է Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի ներկայացուցիչ Հուսեյն ալ-Քահթանին։
Տեղական լրատվամիջոցների տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները և օտարերկրյա ուխտավորները ամպրոպի ժամանակ քամու ուժգին պոռթկումները քշվում: Փոթորիկը քանդել է նաև գովազդային վահանակներ, մետաղական կոնստրուկցիաներ և աղբամաններ։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի պատճառով Մեքքան այս տարի կընդունի միայն 10 հազար ուխտագնացի
- Մահմեդականները հավաքվել են Մեքքայում
- Արաբական կոալիցիան խոցել է Մեքքայի ուղղությամբ արձակված հրթիռը