33 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը
33 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
ՀՀ Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից:
Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։
Ընտրողների 99,5 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95% մասնակցության պարագայում։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։
Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ ՀՀ սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։
Հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը։