Մագնուս Կարլսենը Բաքվում սննդից թունավորվել է
Նորվեգացի շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը Բաքվում սննդից թունավորվել է։ Այս մասին ՖԻԴԵ-ի թղթակցին պատմել է մարզիկը։
Հայտնի շախմատիստը նշել է, որ շատ վիճակում է եղել, երկու օր ոչինչ չի կերել։
Նորվեգացի խաղացողը մանրամասնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աբասովի հետ խաղից հետո։ Դրան հետևել է 18-ամյա հնդիկ խաղացող Ռամեշբաբ Պրագնանանդհայի հետ հանդիպումը, որն ավարտվել է ոչ ոքի։ Երկրորդ պարտիան տեղի կունենա այսօր։
«Վերջին երկու օրերին ես բավականին վատ վիճակում էի։ Սննդային թունավորում էի ունեցել։ Ոչինչ ուտել չէի կարողանում։ Այդ պատճառով էլ Ռամեշբաբի հետ հանդիպմանը բավականին հանգիստ էի, ուժ չկար նյարդայնանալու»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան