Լուսնի հարավային բևեռում Հնդկաստանը հաջողությամբ տիեզերանավ է վայրէջք կատարել
Roscosmos-ը շնորհավորել է հնդիկ գործընկերներին Լուսնի հարավային բևեռում հաջող վայրէջքի կապակցությամբ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ պետական կորպորացիան ընդգծել է լուսնի հետախուզման համընդհանուր կարևորությունը, որը կարող է հարթակ դառնալ տիեզերքի խորը հետազոտության համար:
«Roscosmos State Corporation»-ը շնորհավորում է հնդիկ գործընկերներին Chandrayaan 3 տիեզերանավի հաջող վայրէջքի կապակցությամբ: Լուսնի հետախուզումը կարևոր է ողջ մարդկության համար, ապագայում այն կարող է հարթակ դառնալ տիեզերքի խորը հետազոտության համար»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հնդկաստանն աշխարհում առաջինն էր, որը հաջողությամբ տիեզերանավ վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռում: «Չանդրայան-3» ռոբոտ-տիեզերական կայանը տիեզերք է արձակվել հուլիսի 14-ին, իսկ լուսնային ուղեծիր է մտել օգոստոսի 5-ին։ «Վիկրամ» վայրէջքի մոդուլը կայանից անջատվել է օգոստոսի 17-ին և վայրէջքից առաջ կատարել է երկու ուղեծրային իջնելու գործողություն։