Երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50. 000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի
Միայն այս տարվա ընթացքում ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի։ Վիճակագրական նման տվյալներ է հրապարակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ և հաջորդ ավելի քան 17000 երեխայի։
Նախարարությունից հիշեցնում են, որ աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Այն նշանակվում է, եթե՝
.երեխան ծնվել է 2022 թ․ հունվարի 1-ին կամ հետո,
.աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
. դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
. դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։