«Ժողովուրդ». Տևական պայքարից հետո Արմեն Փամբուխչյանը հասավ իր նպատակին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երկար քննարկումներից ու խժդժոցներից հետո ՔՊ նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը լուծվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի տեղակալներն են ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել իշխող ուժի ներսում: Մի կողմից՝ Տիգրան Ավինյանն էր փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն էր ուզում իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում:
Ավինյանը նպատակ ուներ տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երևանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:
Ստացվում է՝ տևական պայքարից հետո վերջիվերջո Արմեն Փամբուխչյանը հասավ իր նպատակին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան