Մեդիափորձագետը զգուշացնում է՝ խաբեությունները list.am-ով շատացել են
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։
«Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, Հայփոստ կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։
Եթե արդեն քաշվել եք, պետք ա քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։
Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները